Օմանում նոր սուլթան են ընտրել
Advertisement 1000 x 90

Օմանում նոր սուլթան են ընտրել

Օմանի նոր սուլթան է ընտրվել Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդը, ով 2002 թվականից զբաղեցրել է ժառանգության և մշակույթի նախարարի պաշտոնը: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին, վկայակոչելով Օմանի պետական հեռուստաընկերությանը:

Շաբաթ առավոտյան պարզ է դարձել, որ Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդը, ով երկիրը ղեկավարել  է 1970 թվականից, երկարատև հիվանդությունից հետո մահացել է 80 տարեկանում: Հայտնի է նաև, որ նա ժառանգներ չունի:

Պաշտպանության խորհուրդը իշխող ընտանիքին կոչ է արել հավաքվել և երկրի Սահմանադրության համաձայն նոր ղեկավար ընտրելու համար: Նոր սուլթանը Օմանի իշխող ընտանիքից է: