Ինչպես պետք է փոխվի մարդու սննդակարգը տարիքի հետ
Advertisement 1000 x 90

Ինչպես պետք է փոխվի մարդու սննդակարգը տարիքի հետ

Մարդու սննդակարգը տարիքի հետ պետք է փոխվի՝ այսպես, տարեց մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել սննդի կալորիականությունը, ինչպես հաստատում են մասնագետները։

«Ռոսիյսկայա գազետա»-ն նշում է, որ տարեց մարդկանց ցանկալի է ավելի քիչ կենդանական ճարպեր, սովորական շաքար և աղ օգտագործել, սակայն ստանալ անհրաժեշտ քանակությամբ անփոխարինելի ամինաթթուներ, չհագեցած ճարպային թթուներ, բուսական ստերիններ, սննդային մանրաթելեր, վիտամիններ, կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, քրոմ և այլ միկրոնուտրիենտներ։

Մասնագետների խոսքերով՝ 60 տարեկանից բարձր տղամարդկանց սննդակարգը պետք է պարունակի մինչև 2300 կալորիա, իսկ կանանց սննդակարգը՝ մինչև 2000 կալորիա։ Ինչ վերաբերում է սպիտակուցներին, ապա 50 տոկոսը պետք է լինեն կենդանական ճարպերը։ Բուսական ճարպերի օպտիմալ ծավալը պետք է կազմի բոլոր ճարպերի կեսը։ Նախապատվությունը տրվում է առաջին զտման ձիթայուղին։

Ածխաջրերը խորհուրդ է տրվում առավելապես ստանալ պոլիսխարիդներից (օսլայից)։ Իսկ օրական սննդային մանրաթելերի ծավալը 25-30 գրամ է։ Ընդհանուր առմամբ, տարեց մարդուն ավելի լավ է օրական ուտել 4-5 անգամ, ոչ մեծ չափաբաժիններով, նշում են մասնագետները։

med.news.am