Ինձ հրավիրել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին կատարածս գրառումների համար. սա ազատ խոսքի սահմանափակման փորձ էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանը, ում ԱԱԾ հրավիրել էին հունվարի 9-ին:
«Ես գրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը խառնվում է դատական համակարգի աշխատանքին և անձնական միջամտություն է իրականացնում երկրի արդարադատությանը, որի իրավունքը չունի, գրել եմ, որ սխալ արտաքին քաղաքականություն է վարում, և որ գործակալ է»,- ասաց Մինասյանը՝ նշելով, թե ԱԱԾ-ում հարցրել են՝ ինչպե՞ս կարող է ապացուցել Փաշինյանի՝ գործակալ լինելը:
Ամբողջությամբ՝ tert.am