
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության աջակիցներից Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հզոր գլուխգործոց Ռոբերտ Նիկողոսյանի կողմից. մեր սիրելի «Հաց Բերողի» հիշատակին նվիրված նկարն` ի նշան նրա, որ Արթուրի գործն անմահ է, իսկ նրա պատգամները մի օր մտնելու են ամեն մի հայու սիրտ։ Մարդասիրության և Հայրենասիրության խաչման կետից մենք կերտելու ենք մեր երազած Հայաստանը: Անկախ քաղաքական և այլ նախասիրություններից՝ այս խառնաշփոթ վիճակը կանցնի կգնա, ներդաշնակության և եղբայրության հասարակությունը կգա»: