Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եղիսաբեթ թագուհու քույրը՝ ըմբոստ Մարգարետը

Բրիտանական արքայական ընտանիքի պատմությունը կարող էր նախատիպ դառնալ մի ամբողջ բազմասերիանոց ֆիլմի համար: Եվ առավել հետաքրքիր կլինեին այն դրվագները, որոնք կներկայացնեին Էլիզաբեթ 2-րդ թագուհու քրոջ՝ արքայադուստր Մարգարետի կյանքը:

Արքայադուստր Մարգարետ

Նրան ոմանք անվանում էին «ըմբոստ արքայադուստր», մյուսներն առհասարակ կարծում էին, որ նրան հարկավոր է զրկել արքայական տիտղոսից: Չնայած շրջապատի քննադատություններին, Մարգարետը գնում էր իր ճանապարհով, նա այն քչերից էր, ում բախտ չվիճակվեց բարձրանալ գահին, սայկան  հաջողվեց վառ հետք թողնել  պատմության վրա:

Արքայադուստր Մարգարետի կյանքը բավականին բարեհաջող էր սկսվել, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ գահ բարձրացավ նրա հայրը՝ Ջորջ 6-րդը, իսկ նրա քույրը՝ Եղիսաբեթ 2-րդը դարձավ բրիտանական գահի հիմնական ժառանգը…

Գեղեցկուհին՝ քրոջ ստվերում

Մարգարետը դեռ փոքրուց առանձնանում էր իր բնավորությամբ, մինչդեռ Էղիսաբեթը ճիշտ և պատասխանատու երեխա էր, Մարգարետը նրա հակապատկերն էր: Իսկ նրանց հոր գահ բարձրանալուց հետո Եղիսաբեթին սկսեցին դաստիարակել, որպես ապագա թագուհու և Մարգարետը մնաց նրա ստվերի ետևում: Ժամանակը գնում էր, քույրերը մեծանում էին և դառնում էլ ավելի կանացի ու շքեղ. սա առավելապես վերաբերում էր Մարգարետին: Կյանքը բարդ, բայց բնականոն հունով էր ընթանում, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Մարգարետի հայրը մահացավ, իսկ քույրը՝ Եղիսաբեթը, դարձավ Մեծ Բրիտանիայի թագուհին ու դադարեց ուղղակի քույր լինել: Մարգարետը խորը դեպրեսիայի մեջ ընկավ, ինչը չդադարեց մի քանի ամիս:

Փիթերը, սերը, համառությունը

Հոգեկան ցավերը Մարգարետը հաղթահարեց երիտասարդ կապիտան Փիթեր Թաունսեդի օգնությամբ: Թվում էր, թե ամեն ինչ գնում է դեպի ամուսնություն, սակայն այստեղ նույնպես Մարգարետին հիասթափություն էր սպասվում: Արքայական ընտանիքը կատեգորիկ դեմ էր այդ միությանը. բանն այն է, որ Փիթերն ամուսնալուծված էր, ինչը նշանակում էր, որ նրան արգելված էր որևէ կապ ունենալ արքայադստեր հետ: Չնայած դրան, Մարգարետը չէր պատրաստվում հրաժարվել սիրելիից… Հանկարծ Փիթերին 2 տարով  գործուղում են Բելգիա: Այս ամենը տեղի ունեցավ, իհարկե, Եղիսաբեթ թագուհու թեթև ձեռքով:

Ամբողջությամբ՝ vnews.am