Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել` հաղորդելով, որ Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։
Վարչապետը շեշտել է, որ խոսքը վերաբերում է բոլոր պատճառներով զոհված զինծառայողներին. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- մասնավորապես, գրել է Փաշինյանը:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:
Նշենք, որ ավելի ուշ Ֆեյսբուքում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և հայտնել, որ 2019 թվականին Հայաստանի և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով. «ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա»,- գրել էր Աբրահամյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը 2018 թվականին լայնածավալ էր հրապարակել 1994 թվականից ի վեր ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի վերաբերյալ՝ հիմնվելով պաշտոնական աղբյուրների, զանգվածային
լրատվամիջոցների և որոշ դեպքերում նաև մահացած զինծառայողների հարազատներից ստացված տեղեկությունների վրա։
Ուսումնասիրելով վերջին տասնամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների վերաբերյալ ՝ պարզ է դառնում, որ եղել են տարիներ, երբ բանակում զոհերի թիվը եղել է 49-ից ցածր: Այսպես, 2013-ին գրանցվել է 31 մահացության դեպք, 2014 թվականին՝ 45:
Ավելի մանրամասն՝ fip.am