«9 աստղ». չինական մեթոդը կպատմի ամեն ինչ ձեր բնավորության մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«9 աստղ». չինական մեթոդը կպատմի ամեն ինչ ձեր բնավորության մասին

«9 աստղ»-ը նումերոլոգիայի և աստղաբանության համակարգ է, որը մշակվել է Հին Չինաստանում։ Lifer.com.ua կայքը գրում է, որ այն օգնում է ավելի լավ ճանաչել ինքներս մեզ և պատրաստվել սպասվող իրադարձություններին։ Ձեր «աստղը» որոշվում է ծննդյան տարեթվով։ «9 աստղ» համակարգը ելնում է այն գաղափարից, որ Նոր տարին սկսվում է փետրվարի 4-ից։ Այդ պատճառով, եթե ծնվել եք հունվարի 1-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, ձեր ծննդյան տարեթիվը համապատասխանում է նախորդ օրացուցային տարվան։ Այսինքն՝ եթե ծնվել եք 1997թ. հունվարի 15-ին, չինական աստղագուշակով ծնվել եք 1996թ.։

000

Նայեք աղյուսակին, գտեք ձեր ծննդյան թիվը։ Աղյուսակի վերևում երևացող կապույտ գույնով նշված թիվը ձեր աստղային թիվն է։

Աստղ 1: Տարերքը՝ ջուր

01

Ձեր գլխավոր հատկությունը փոխվելն ու ցանկացած պայմանի հարմարվելն է։

Հնարավոր է՝ դուք երբեմն կարգապահության անբավարարություն եք ունենում

Ձեր ներքին էներգետիկ ռեզերվները պրակտիկորեն անսպառ են։

Աշխատեք զուր չվատնել էներգիան, և կկարողանաք հասնել ցանկացած նպատակի։

Աստղ 2: Տարերքը՝ հող

02

Գլխավոր հատկությունը մայրական խնամք և աջակցություն ցուցաբերելն է։

Անհրաժեշտ է հետևել առողջությանը, որպեսզի եղած ողջ ուժերը ծախսեք միայն մյուսների վրա։

Դուք տարբերվում եք հաստատունությամբ, հուսալիությամբ, համբերատարությամբ։

Աշխատեք հոգ տանել նաև ինքներդ ձեր մասին և կհասնեք կյանքի իդեալական հավասարակշռության։

Աստղ 3: Տարերքը՝ ծառ

03

Գլխավոր հատկությունն էներգիան և գործունակությունն են։

Դուք լի եք լավատեսությամբ և ինքնավստահությամբ։

Հաճախ կարողանում եք ուրիշներին տանել ձեր ետևից, այսինքն՝ իսկական լիդեր եք։

Փորձում եք մեղմացնել րոպեականությունը և առավել մանրամասն պլանավորել ապագան՝ լավագույն արդյունքների հասնելու համար։

Աստղ 4: Տարերքը՝ ծառ

04

Գլխավոր հատկությունն ինքնավստահությունն է՝ հիմնված խելամտության վրա։

Շատ անկեղծ եք և միշտ շահում եք շրջապատի վստահությունը։

Ամենայն հավանականությամբ, ձեզ հետաքրքրում է այն ամենը, ինչ կապված է արվեստի հետ։

Այդքան մի վստահեք, որպեսզի թակարդը չընկնեք։

Աստղ 5։ Տարերքը՝ հող

Գլխավոր հատկությունը՝ միշտ լինել ցանկացած իրադրության կենտրոնում՝ օգնություն և աջակցություն ցուցաբերելով։

Համոզված եք ամեն ինչում, խուսափում եք ծայրահեղություններից և կարողանում եք արժեքավոր խորհուրդներ տալ։

Մի մոռացեք, որ երբեմն անհրաժեշտ է հստակ սահմաններ գծել, հակառակ դեպքում ձեզ կօգտագործեն բոլորը՝ տանելով կենսական էներգիան։

Աստղ 6։ Տարերքը՝ մետաղ

06

Գլխավոր հատկությունները՝ վճռականություն և կենտրոնացվածություն։

Նպատակասլաց եք, կարող եք դառնալ լավ լիդեր։

Գնահատում եք ընտանիքը և բոլոր նշաններից ամենանվիրվածն եք։

Աշխատեք ինքներդ ձեզ չափից շատ չքննադատել։ Ձեր պերֆեկցիոնիզմը ոչ միշտ է օգտակար և կարող է կանգնեցնել ձեր զարգացումը։

Աստղ 7։ Տարերքը՝ մետաղ

07-1

Գլխավոր հատկությունները՝ նպատակասլացություն՝ համադրված հոգու մեղմությանը։

Միշտ ինքնավստահ եք։

շրջապատող մարդիկ սիրում են ձեզ հումորի զգացման և շփման մեջ հմայիչ լինելու համար։

Կարող եք դուրս գալ ցանկացած իրավիճակից, սակայն պետք է մտածել՝ արդյոք բաց չե՞ք թողնում կարևոր շանսը։

Աստղ 8։ Տարերքը՝ հող

08

Գլխավոր հատկությունը՝ Տիեզերքի հետ ամուր կապ, որն արտահայտվում է խելքի և բացառիկ հանգստության համադրությամբ։

Երբեմն ձեր ներքին ուժն ընկալում են՝ որպես հեռացածություն, սակայն դա այդպես չէ։ Դուք պարզապես կարողանում եք էներգիա չծախսել ավելորդ անհանգստության վրա։

Կյանքում առաջնորդվում եք արդարության զգացումով՝ մշտապես և հետևողականորեն պահպանելով այն, ինչը ձեզ համար կարևոր է։

Աշխատեք խուսափել ինքնագոհ լինելուց և ավելորդ կտրուկությունից, հակառակ դեպքում կարող եք վանել մարդկանց։

Աստղ 9։ Տարերքը՝ կրակ

09

Գլխավոր հատկությունը՝ ապրել ինքդ քեզ հետ համաձայնության պայմաններում՝ առանց զգացմունքները թաքցնելու և կեղծավորության։

Ստեղծագործ անձ եք, լի համարձակ և նոր գաղափարներով և պատրաստ դրանք կյանքի կոչել։

Կարող եք հասնել մեծ հաջողությունների այնպիսի մասնագիտություններում, որոնք հոգեկան աջակցություն են ենթադրում։

Աշխատեք չտրվել կասկածներին։ Դուք հաճախ եք ճիշտ լինում, քան ձեզ թվում է, չնայած ձեր բաց լինելը երբեմն շփոթեցնում է մյուսներին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը