Կնոջս աշխատանք է հարկավոր. տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է արքայազն Հարին Disney-ի ղեկավարից կնոջ համար աշխատանք «խնդրում». tert.am
Advertisement 1000 x 90

Կնոջս աշխատանք է հարկավոր. տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է արքայազն Հարին Disney-ի ղեկավարից կնոջ համար աշխատանք «խնդրում». tert.am

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է նախորդ տարվա հուլիսին` «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ և բացահայտում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Disney ընկերության ղեկավար Բոբ Այգերի հետ զրույցում աշխատանք է «խնդրում» կնոջ՝ Մեգան Մարքլի համար:

Տեսանյութում լսվում է՝ ինչպես է 35-ամյա Հարին Այգերին ասում, որ կինը շատ հետաքրքրված է հնչյունավորմամբ:

«Գիտեք՝ նա հնչյունավորում է անում»,- ասում է թագավորական ընտանիքի անդամը:

«Օ՜, չգիտեի»,- պատասխանում է միլիարդատերը:

«Դուք զարմացած եք երևում, բայց նա իսկապես տարված է դրանով»,- հավելում է արքայազնը:

Այնուհետև Այգերն ասում է, որ դա հրաշալի գաղափար է, որն արժե փորձել: Նա Մարքլին առաջարկում է իր էլեկտրոնային փոստին գրել:

Երեկ լրատվամիջոցները հայտնել են, որ Մեգան Մարքլը հնչյունավորման պայմանագիր է կնքել Walt Disney Company-ի հետ:

tert.am