Վրացի ազատ ոճի ըմբշամարտիկ Զուրաբ Էրբոցանաշվիլու և նրա ուկրաինացի մրցակից Հասան Զաքարիևի մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Մրցաշարն ընթացել է Ստամբուլում։
Մրցաշարի կիսաեզրափակչում մինչև 79 կգ քաշային կարգում վրացի մարզիկը` ուկրաինացու նկատմամբ 8։5 հաշվով հաղթանակ է տարել։ Բայց իսկական գոտեմարտը սկսեվել է եզրափակչից առաջ. հաշված վայրկյանների ընթացքում Զաքարիևը հարվածել է վրացի մրցակցի դեմքին։ Վերջինս էլ պատասխան հարված է հասցրել նրան։
Երկու–երեք հարվածից հետո իրավիճակին միջամտել են թիմերի ուրիշ մարզիկներ և նրանց մարզիչները։ Ռինգում հիրավի ուշագրավ տեսարան է բացվել, ինչի հետևանքով երկու մարզիկներն էլ որակազրկվել են, մրցաշարի հաղթողը չի որոշվել։