Լիբիացի մարշալը լքել է Մոսկվան՝ առանց հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման
Advertisement 1000 x 90

Լիբիացի մարշալը լքել է Մոսկվան՝ առանց հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման

Լիբիայի ազգային բանակի առաջնորդ, մարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց Ֆայեզ Սարաջի կառավարության հետ հրադադարի համաձայնագրի ստորագրման։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով լիբիական աղբյուրին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ամփոփիչ փաստաթուղթը Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ ստորագրել են Լիբիայում հակամարտող մի քանի կողմեր, սակայն Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել։

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մոսկվայից Հաֆթարի գնալուց հետո Տրիպոլիի հարավում զինված ընդհարումները վերսկսվել են։ Հաֆթարը հեռուստաալիքին ասել է, որ փաստաթղթում անտեսվել են իրենց պահանջներից շատերը։

2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի տապալումից ու սպանությունից հետո երկրում զինված գործողությունները չեն դադարում։ Երկրում փաստացի երկիշխանություն է տիրում։