Ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում տոն է, ծնվել է նրա ավագ որդու` Սարգիս Կարապետյանի և նրա կնոջ` Սալոմե Կինցուրաշվիլիի դուստրը: Այս մասին Instagram- ի իր էջում գրել է Սամվել Կարապետյան դուստրը` Տաթևիկ Կարապետյանը։
«Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մեր ընտանիքում ծնվել է մի հրաշք աղջիկ` Էթնան»,–գրել է Տաթևիկը և գրառմանը կցել զույգի` դեռ հարսանեկան արարողությունից մնացած #sarkissalome հեշթեգը, որից հետո զույգին անվանեցին Sa&Sa:
Տաթևիկը հավելել է, որ 2020 թվականը երջանկության տարի է լինելու։
«Sa+Sa=Էթերի+ Էթնա և սա մեր երջանիկ տարվա սկիզբն է»,–եզրափակել է Տաթևիկը։
Նշենք, որ Սարգիս Կարապետյանն ու Սալոմե Կինցուրաշվիլին ամուսնացել են 2016 թվականի հունիսի 5–ին։ Կայացած շքեղ հարսանիքին ներկա էր ռուսական շոու բիզնեսի վերնախավը: Տոնական արարողությունը վարել են հաղորդավարներ Անդրեյ Մալախովը, Վերա Բրեժնևան և Տանյա Գևորգյանը, ելույթ էին ունեցել Ալլա Պուգաչյովան, Գրիգորի Լեպսը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Տիմատին, Վալերի Մելաձեն, Սոֆյա Ռոտարուն և Maroon 5 խմբի մեներգիչ Ադամ Լևինը։