Ըստ Bloomberg-ի,Մարկ Հոփլամազյանը հայկական ծագումով ամենահարուստ հյուրատնային բիզնեսմենն է:
Ծնվել է 1963 թ. ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Բրին Մաուր քաղաքում, հայի ընտանիքում: Ծնողները Արևմտյան Հայաստանից 1915 թ. տեղափոխվել են ԱՄՆ:
Փենսիլվանիայի համալսարանի Եպիսկոպոսաց ակադեմիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հարվարդի համալսարանի Բիզնես դպրոցում, ստանալով մագիստրոսի կոչում:
Նորաթուխ բիզնես-կառավարչի առաջին գործատուն եղել է Ջեյ Պրիտցկերը՝ խոշոր չիկագցի բիզնեսմեն, Hyatt հյուրանոցային ցանցի սեփականատեր: 1989 թիվն էր, և դաստիարակությունը, հումորի զգացողությունը, հնարավորություն են տալիս Մարկին մերձենալ Պրիտցկերների ընտանիքին: Նա դառնում է ընտանիքի սպասված բարեկամը:
1990-ից մինչև 2004-ը հայազգի կառավարիչը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Pritzker ընկերությունում: 2004-ին դարձել է Hyatt International-ի փոխնախագահ, իսկ երկու տարի անց դառնում է ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն:
Հոփլամազյանի ղեկավարությամբ վերը նշված ընկերությունը մի քանի քայլ առաջ է անցնում մրցակիցներից:
Մարկ Հոփլամազյանը իր գործունեության ընթացքում ընդգրկվել է տարբեր միջազգային կազմակերպությունների խորհրդատվական հանձնաժողովներում: Chicago Booth բիզնես-դպրոցի գլխավոր խորհրդատուն է…
Համարվում է ԱՄՆ հայկական համայնքի ամենաակտիվ գործիչներից մեկը, որը պայքարում է Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման համար: Հարցազրույցներում պատմում է իր ընտանիքի և ողջ հայ ժողովրդի ողբերգության մասին:
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոոս Վարժապետյանը