Ֆիլիպիններում Թաալ հրաբուխը երկուկիլոմետրանոց մոխրասյուն Է արտանետել
Advertisement 1000 x 90

Ֆիլիպիններում Թաալ հրաբուխը երկուկիլոմետրանոց մոխրասյուն Է արտանետել

Ֆիլիպիններում Թաալ հրաբուխը պահպանում Է ակտիվությունը եւ վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե երկուկիլոմետրանոց մոխրասյուն Է արտանետել, իսկ լավայի շատրվանները հասել են մինչեւ 500 մետր բարձության: Այդ մասին հայտնել Է Rappler պորտալը՝ հղում անելով Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտին (Phivolcs):

«Վերջին 24 ժամվա ընթացքում Թաալ հրաբխի ակտիվությունը բնութագրվում Էր գլխավոր խառնարանից շարունակվող ժայթքմամբ»,- ասված Է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն հաղորդվել Է, հունվարի 13-ին Ֆիլիպինների Բատանգասի նահանգի տարածքում աղետի ռեժիմ Է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքումից հետո: Հունվարի 12-ին Թաալ հրաբուխը մոխրասյուն Էր արձակել, որի բարձրությունը հասնում Էր 1 կիլոմետրի: Phivolcs-ն այդ կապակցությամբ վտանգի երրորդ մակարդակ Է հայտարարել ըստ 5-բալանոց սանդղակի:

Հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների իշխանությունները Բատանգասի նահանգի երեք բնակավայրի տարհանում են սկսել, որոնց բնակչությունը կազմում Է ավելի քան 80 հազար մարդ: Ավելի ուշ Phivolcs-ը վտանգի մակարդակը բարձրացրել Է մինչեւ նախավերջին չորրորդ նշագիծ եւ հանձնարարել Է իրականացնել հրաբխի հարակից տարածքների ամբողջական տարհանում: Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունն իր հերթին հանձնարարել Է ինքնաթիռներին՝ խուսափել հրաբխի մոտակա օդային տարածությունից:

Ինչպես նշվում Է, Բատանգասի նահանգի տարածքում աղետի ռեժիմի հայտարարման որոշումն իշխանությունների կողմից ընդունվել Է տարերային աղետների կառավարման եւ հետեւանքների նվազեցման տեղական խորհրդի կողմից տրված հանձնարարականի հիման վրա:

Rappler պորտալի տվյալներով՝ աղետի ռեժիմի հայտարարումը նախատեսում Է օգտագործել օգնության հատուկ ֆոնդի դրամական միջոցները, որոնք օգտագործվում են վերականգնման, վերակառուցման եւ տուժած շրջաններում իրադրության կայունացմանն ուղղված այլ աշխատանքների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: