22 հազար ռուբլու տուգանքներ. Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքում նոր խնդիրներ կան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

22 հազար ռուբլու տուգանքներ. Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքում նոր խնդիրներ կան

«Հիասքանչ դայակ» Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքի անդամներից մեկը սիրում է արագ վարել. ավտոմեքենան, որը գրանցված է դերասանուհու մոր՝ Վալենտինա Բորիսովնայի անունով, պարբերաբար «բռնվում է» ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելիս։ Դերասանուհու հարազատներին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար 22 հազար ռուբլու տուգանք է ներկայացվել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

«Գումարի չափը տարբեր է՝ 500 ռուբլի արագությունը մինչեւ 40 կմ/ժամով գերազացնելու համար մինչեւ 3 հազար ռուբլի հանրային տրանսպորտի գոտով երթեւեկելու համար։ Ընդ որում, պատահել է, որ օրվա ընթացքում վարորդը 2-3 խախտում է կատարել»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։

Միեւնույն ժամանակ օրերս տեղեկատվություն է տարածվել, որ Անաստասիան, որը, ըստ լուրերի, պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ, դուրս է գրվել վերականգնողական կենտրոնից։ Դերասանուհու ընտանիքն այս տեղեկատվությունն ի տարբերություն մյուս կեղծ լուրերի չի մեկնաբանում։

style.news.am