Դատարանը երկարաձգել է Աթամբաևի կալանքը. yerkir.am
Advertisement 1000 x 90

Դատարանը երկարաձգել է Աթամբաևի կալանքը. yerkir.am

Դատարանը որոշում է կայացրել երկարաձգել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Զամիր Ժոոշևը:

Պաշտպանական կողմի խոսքով՝ դատարանը որոշել է Աթամբաևի ազատազրկման ժամկետը երկու ամսով երկարաձգել մինչև 2020 թվականի մարտի 15-ը:

Միևնույն ժամանակ փաստաբանը նաև ընդգծել է, որ գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ղրղզստանի նախկին նախագահը ձերբակալվել է օգոստոսի 9-ին: Նա մեղադրվում է Ազգային անվտանգության պետական կոմիտեի «Ալֆա» հատուկ ջոկատի հրամանատարի տեղակալ Ուսենբեկ Նիյազբեկովի սպանության մեջ: