Մեքսիկայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել է «Instagram-քիլլեր» La Catrina-ն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մեքսիկայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել է «Instagram-քիլլեր» La Catrina-ն

Սոցցանցերում հայտնի մեքսիկական թմրակարտելի անդամ Մարիա Գվադելուպե Լոպես Էսկուիվելը, որը հայտնի է որպես «Instagram-քիլլեր» La Catrina, զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Infobae-ին եւ տեղական մյուս ԶԼՄ-ներին։

Ոստիկանի մարմնին ամրացված տեսախցիկով նկարահանված տեսանյութում երեւում է շենքի պատի մոտ նստած վզից վիրավոր աղջիկը։ Իրավապահը մոտենում է նրան եւ խնդրում է հանգստանալ ու սպասել ուղղաթիռի ժամանմանը։ Ուժայինների կողմից նկարահանված մեկ այլ հոլովակում երեւում է, թե ինչպես են Լոպեսին տանում դեպի հոսպիտալացման համար նախատեսված ուղղաթիռ։ Հաղորդվում է, որ աղջիկը մահացել է հիվանդանոցում, երբ նրան օգնություն էին ցուցաբերում

Հատուկ օպերացիայի ժամանակ, որի հետեւանքով Լոպեսը մահացու վիրավորվել էր, կալանավորել են խմբավորման առնվազն յոթ անդամների։ Նրանցից բռնագրավել են տարբեր տրամաչափի 10 միավոր ինքնաձիգ զենք եւ ավելի քան 30 փամփշտակալ։

21-ամյա աղջիկը թմրավաճառների CJNG կարտելի նշանավոր անդամներից էր։ Համարվում է, որ հենց նա է անցյալ տարվա հոկտեմբերին կազմակերպել ոստիկանների վրա հարձակումը, որի հետեւանքով զոհվել էին 13 սպաներ։

Բացի այդ, նա հայտնի էր Instagram-ում իր բլոգով, որտեղ զենքով լուսանկարներ էր տեղադրում։ Նրան ճանաչել են նաեւ ազդրի վրա դաջվածքով՝ La Catrina, որը Մահվան մեքսիկական կերպար է։

news.am