
Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամանորյա միջոցառումն է տեղի ունեցել «Նոր Դվին» ռեստորանում, որը գտնվում է Արմավիրի մարզում: Միջոցառմանը ներկա է եղել ՔՊ-ն իր ամբողջ կազմով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
hraparak.am-ի փոխանցմամբ՝ խնջույքին ներկա են եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Կարեն Սարուխանյանը, Տաթևիկ Հայրապետյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Իզաբելլա Աբգարյանը, Գրիգոր Երիցյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը և այլք: