Ճապոնիայում առաջին անգամ տղամարդ նախարարը երեխայի խնամքի արձակուրդ Է վերցնում
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում առաջին անգամ տղամարդ նախարարը երեխայի խնամքի արձակուրդ Է վերցնում

Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Կոիձումի Սինձիրոն՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Կոիձումի Ձյունիտիրոյի որդին, մտադիր Է երեխայի խնամքի արձակուրդ վեցնել իր առաջնեկի համար, որի ծնունդն սպասվում Է հունվարին:

«Ես կցանկանայի, որ շրջակա միջավայրի նախարարությունում աշխատակիցները կարողանան, առանց անհարմար զգալու, երեխայի խնամքի արձակուրդ վերցնել»,- մեջբերում Է նրա խոսքը Կիոդո գործակալությունը:

Նախարար Կոիձումին ընդհանուր առմամբ երկշաբաթյա արձակուրդ կվերցնի երեխայի ծնվելուց հետո երեք ամսվա ընացքում: Ինչպես սպասվում Է, հիմնականում արձակուրդը կձեւավորվի ավելի կարճ աշխատանքային օրվա եւ հեռավորությունից աշխատելու հաշվին, որպեսզի վնաս չհասցվի Կոիձումիի գործունեությանը նախարարի պաշտոնում եւ որպես խորհրդարանի պատգամավոր:

Ճապոնիայում երեխայի խնամքի արձակուրդներ օրենսդրորեն թուլատրված են երկու ծնողների համար Էլ, բայց իրենց իրավունքից օգտվում Է տղամարդկանց չնչին տոկոսը,: