Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծննդատների փակման հարցին պետք է նայել 2 անկյունից` կառավարման էֆֆեկտիվության և սոցիալական: Կառավարման էֆֆեկտիվության տեսանկյունից, ծննդատները, որտեղ սպասարկվում է քիչ քանակությամբ ծննդաբերողներ պահելը թանկ է և անիմաստ: Ավելի ճիշտ որոշում է այդ դեպքում միացնել մի քանի նման ծննդատուն և տեղակայել այն ասենք 30-40 կմ հեռավորության շառավիղով, որ յուրաքանչյուր ծննդաբերող կարողանա 30-40 րոպեյում հասնի մոտակա ծննդատունը: Դա լուծման մի տարբերակն է: Մյուս կողմից, կա սոցիալական խնդիր, մարդիկ կմնան առանց աշխատանք, շատ դեպքերում այդ 30-40 կմ ճանապարհը կարող է խնդիր և հավելյալ ծախսեր առաջացնել ծննդաբերողների համար: Այստեղ պետք է շատ լավ ամեն ինչ կշռադատել:
Բիզնես կառավարումը տարբերվում է պետականից հենց այդ երկրորդ բազադրիչի առկայությամբ: Միշտ չի որ կարող ես ամեն ինչ միայն տրամաբանության տեսանկյունից դիտարկել և որոշել:
Տվյալ դեպքում ճիշտ կլիներ պարզապես կրճատել և «փոքրացնել» ծննդատները, օրինակ մի քանի հարկանոց շենքից թողնել ասենք 1 հարկ, դրանով կրճատելով սպասարկման ծախսերը, բայց չդադարեցնելով բնակչության սպասարկումը տվյալ բնակավայրում:
Ես այդպես կվարվեի:
Մի բան էլ ավելացնեմ` պոպուլիզմը միշտ խանգարում է բարեփոխումներին: Չես կարող իրական բարեփոխումներ իրականացնես առանց որոշ մարդկանց բացասական վերաբերմունքի արժանանալու: Պետք է ընտրես կամ դու իրական բարեփոխիչ ես, կամ բոլորի կողմից սիրված և պուպուշ ձյաձյա: Մեր երկրում ինչին կպնես, խնդիրա: Եվ այդ խնդիրների լուծումը պահանջում է խիզախություն, զոհաբերությունների գնալ, և անել դա սեփական վարկանիշի հաշվին: Պոպուլիստի համար դա մահվան պես մի բան է: Դրա համար չարժի իրական բարեփոխումներ սպասել այս կառավարությունից: Իսկ նրանք, ովքեր պոպուլիստ չեն, շատ արագ կլքեն այս կառավարությունը, նրանց պարզապես կզոհաբերեն հանուն փրկիչի բարձր ռեյտինգի»:
Ծննդատների փակման հարցին պետք է նայել 2 անկյունից` կառավարման էֆֆեկտիվության և սոցիալական: Կառավարման էֆֆեկտիվության…
Gepostet von Aren Apikyan am Mittwoch, 15. Januar 2020