
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վանեցյանը ճանապարհ է հարթում Փաշինյանի կալանավորման համար
Թվիթերում Արթուր վանեցյանի գրառումն արդեն կոնկրետ լուրջ ազդակ է առ այն, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: Փաստացի ԱԱԾ նախկին տնօրեննը բաց տեքստով ասում է, որ Փաշինյանն ու իր թիմը հակասահմանադրական միջամտություն են արել/անում ՍԴ գործերին ու ըստ էության այլևս ՍԴ թնջուկը ոչ միայն քաղաքական է այլև ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ:
Սրա համար պատասխանատվության են կանչվելու բոլոր մասնակիցները, իսկ Վանեցյանն ուղղակիորեն շատ վտանգավոր է դառնում Փաշինյանի քաղաքական ապագայի և շատ նպաստավոր` կալանավոր Փաշինյանի ապագայի համար:
Վանեցյանի գրառումն ընդունենք որպես դեղին քարտ ու սպասենք հաջորդ դեղինին, որն էլ իր հերթին անխուսափելիորեն կարմիր է դառնալու»:
https://www.facebook.com/samsonyan.narek/posts/2891201100943029