Ուզում եմ հասկանալ արդյո՞ք շատ են ինձ պես մարդիկ, ում համար ծայրահեղ անդուր է այն ամենն, ինչ տեղի է ունենում այս ժամանակաշրջանում Հայաստանում։ Կա՞ն արդյոք մարդիկ, ում հաճելի է այս բարոյազրկվածության ու բարոյազրկման համաճարակը։
Ամեն ինչ կարելի է ակնկալել իշխանություններից, բայց որ նրանք փորձեն այդպիսի ստորությունների գնով ազատվել իրենց համար ոչ ցանկալի մարդկանցից, կարծում եմ մեր ազգային մենթալիտետը չէր թույլ տալիս։
Հայերիս մեջ շատերը, այդ թվում մեծամասամբ երեկվա ընդդիմադիր ու այսօր արդեն իշխանավոր դարձածները, ծայրահեղ բացասական էին վերաբերվում «սովետական» բարքերին, որտեղ խրախուսվում էր «կլյաուզան»։ Մեզ գենետիկ մակարդակի վրա հաճելի չէր, որ հարևանը հարևանի վրա կարող է участковый կանչել միայն այն պատճառով, որ վերջինիս շունը բակում կեղտոտել է դրա համար չնախատեսված վայրում, կամ ասենք այդ ոչ ցանկալի հարևանը ցեխոտ կոշիկներով է մտել շքամուտք։
Մեզ համար գենետիկ մակարդակի վրա անընդունելի էր սովետական донос-ի մշակույթը, որի պատճառով, ի դեպ, շատ փայլուն հայորդիներ են մահապատժի արժանացել։
Եվ այսօր այդ նույն մարդիկ, իրենց համար ոչ ցանկալի պաշտոնյաներից ազատվելու համար, արտամուսնական կապերի դոսյեներ են հավաքում։ Սա անում են մարդիկ, ովքեր Կառավարության և Ազգային Ժողովի իրենց աշխատասենյակներում մարիխուանա են ծխում։ Չասեք, թե այդպիսի բան չկա, ձեր ծանոթների շրջանում էլ հաստատ կան մարդիկ, ովքեր շատ մոտիկից տեղյակ են այդ պատմություններին։ Նրանք դա միայնակ չեն անում, նրանք իրենց планавой ընկերներին էլ են հրավիրում իրենց աշխատասենյակներ՝ մի լավ «ֆսսալու» համար։
Մարիխուանա ծխողը, իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ ՊԼԱՆՔՅԱՇը, մեր հասարակության մեջ ընդունված չէ որպես բարոյականության էտալոն։ Ու մենք ուզում ենք, որ պլանքյաշը փորձի ինչ-որ ստոր քայլերով ազատվել «լևի» գնացողի՞ց։ Անկեղծ ասած չեմ պատկերացնում գոնե մեկ անգամ «լևի» չգնացած տղամարդու, սա միֆ է, եկեք սթափ նայենք իրականությանը։ Բայց պլան չծխած տղամարդիկ շաաաատ ավելի շատ են։
Եվ, անկեղծ ասած, ինձ համար ավելի գերադասելի է մեկ-երկու անգամ «լևի» գնացած ՍԴ դատավորը, քան սեփական դստեր անունից սոցցանցում իրեն պատիվ չբերող գրառումներ կատարող կամայական պետական պաշտոնյան։
Հուսամ մի օր ողջախոհությունն ու բարոյականությունը կհաղթեն ու Հայաստանից վերջապես կվերանա գաղջն ու ատելությունը, իրար հանդեպ թշնամանքը, աթոռից կառչած պետական պաշտոնյաները, դիմացինի հետ շանտաժով խոսացող մարդիկ։
Որպես հետգրություն (շանտաժ ասեցի, հիշեցի)․
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan, ԱՅԲ հիմնադրամի աուդիտի արդյունքներն ավելի շուտ կհրապարակվեն, թե՞ MH-17-ի կործանման հետաքննության արդյուքները։
Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից: