Հարգելի, մեծարգո, մեծապատվելի, թանկագին, պատվելի ու պաշտելի Դարբինյան, վերջիվերջո, Արմեն ջան, ինձ կբացատրե՞ք, թե ո՞րն ա պատճառը, որ դուք չեք ուզում պատասխանել մի շատ պարզ հարցի՝ «արդյոք, օրինակ, Սամվել Ալեքսանյանի գործունեությունը կլանային բնույթ չի կրում»: Սա շատ պարզ հարց է ու ունի երկու պարզ պատասխան՝ «այո, կրում է» կամ «ոչ, չի կրում»: Եթե դուք իրոք համարում եք, «որ անցնող տարվա մեծագույն ձեռքբերումները տնտեսության կլանային բնույթի ապամոնտաժումն է», ապա ձեզ համար պիտի դժվարություն չհանդիսանա վերոհիշյալ հարցին պատասխանելը:
Միգուցե ըստ ձեզ Ալեքսանյանը երբեք չի էլ եղել կլանային տնտեսության ներկայացուցիչ: Կարող եք հենց այդպես էլ ասել: Կամ եթե եղել է, բայց հենց էս տարի է դադարել լինել, կարող եք դա արձանագրել: Չեմ հասկանում, ո՞րն է լռության պատճառը:
Ընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ և պարոն Դարբինյանին գտնել այս հարցի պատասխանը: Ես վստահ եմ իրեն պարզապես մի փոքր դուխ է պետք տալ: Խնդրում եմ օգնեք ինձ:
Արթուր Դանիելյանի էջից: