Բաղդասարի խնջույք… բաղդասարավարի ապրել… արտահայտությունը Դանիելի գրքից է (5-րդ գլուխ): «Քաղդեացի թագավոր Բաղդասարը, երբ խնջույքի մեջ էր, հանկարծ հայտնվում է խորհրդավոր մի ձեռք ու պատի վրա ինչ որ բան գրում…
Օգտագործվում է հետևյալ նշանակությամբ- ուրախ, թեթևամիտ կյանք ինչ-որ աղետից առաջ…
բաղդասարավարի ապրել-անհոգ ճոխ, զեխ կյանքով ապրել… փարթամության,շքեղության մեջ ապրել…
Դանիել 5:25-28, Ահա սա էր պատին գրվածը «Մանէ,Մանէ, Թեկեղ ու Փարսին», «Կշիռով կշռվեցար ու պակաս գտնվեցար».
Նշանակում էր. Աստված հաշվել է Բաղդասարի թագավորության օրերն ու նրան վերջացրել… բաժանել այն Մարերի ու Պարսիկների միջև…. Նույն գիշեր սպանվում է Բաղդասար թագավորը, իսկ նրա թագավորությանը տիրանում է Մարաց Դարեհը…
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից: