Ավստրիան Ռուսաստանին է հանձնել սպանության մեջ մեղադրվող Գարի Գրիգորյանցին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ավստրիան Ռուսաստանին է հանձնել սպանության մեջ մեղադրվող Գարի Գրիգորյանցին. armeniasputnik.am

Ավստրիայից Ռուսաստան է արտահանձնվել հայաստանցի Գարի Գրիգորյանցը, որը մեղադրվում է Կրասնոյարսկի երկրամասում կատարած սպանության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Գլխավոր դատախազությանը։

«Այսօր ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով Ավստրիայի իրավասու մարմինները Ռուսաստանին են արտահանձնել Գարի Գրիգորյանցին», – գրված է հաղորդագրության մեջ։

Քննության վարկածով` 1998 թվականի դեկտեմբերին Կրասնոյարսկի երկրամասի Եմելյանովսկի շրջանի Սոլոնցի ավանում Գրիգորյանցը, անձնական թշնամանք տածելով իր ծանոթի նկատմամբ, սպանել է նրան, այնուհետև թաքնվել իրավապահներից։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

2019 թվականի հունիսին Ռուսաստանը պարզել է չարագործի գտնվելու վայրը և Ավստրիա հարցում  ուղարկել` նրան հանձնելու պահանջով. պահանջը բավարարվել է 2019 թվականի դեկտեմբերին։

Հունվարի 15–ին ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը (ՊԿԴԾ)  Ինտերպոլի ռուսական բյուրոյի աշխատակիցների ուղեկցությամբ Գրիգորյանցին Մոսկվա են հասցրել։

armeniasputnik.am