Եթե՝ ՀՀ Առողջապահի նախարարի պաշտոնն անարժանիորեն զբաղեցնող սուբյեկտն իրականում կարծում է, որ ինքը ճիշտ է վարվում ծննդատների փակման հարցում, ապա, ինչու՞ հրապարակայնորեն, ցա՛նկացած լրատվամիջոցով, բանավեճի մեջ չի մտնում այդ հարցը հանրայնացրած հարգարժան բժշկուհի, տիկին՝ Նունե Ներսիսյանի հետ։
Չէ՞ որ այդ ժամանակ միայն հանրությունը կտեսնի այդ խնդրի իրական պատճառները, հնարավոր լուծումները։ Առաջարկում եմ հասարակական կարգով, հնարավոր բոլոր միջոցներով հասնել նրան, որպեսզի այդ խի՛ստ անհրաժեշտ հրապարակային բանավեճը տեղի ունենա։ Եվ եթե Թորոսյան Արսենը լիարժեքորեն համոզված է իր ճշմարտացիության մեջ, ապա, որպես արական սեռի ներկայացուցիչ, ի՛նքը պետք է նախաձեռնի այդ հրապարակային բանավեճը, դա հասարակակա՛ն պահանջ է։
Կո՛չ եմ անում բոլոր ԶԼՄ_ների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ_թյան ապագայով մտահոգ՝ ՀՀ ԱԺ-ի պատգամավորներին, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, միանալու այս նախաձեռնությանը, որի նպատակն է այդ բացառիկ բանավեճի միջոցով հանրությանը ներկայացնել այս խնդրի հետ կապված ամբողջ ճշմարտությունը։ Խնդրում եմ առաջարկել ձևաչափեր, երոնց կիրառմամբ հնարավոր կլինի կայացնել ակդ բանավեճը։
Թորոսյան Արսենն ակնհայտորեն խուսափում է այդ հրապարակային բանավեճից։ Միգուցե վախենու՞մ է, որ այդ բանավեճի ժամանակ որոշ աղմկահարույց փաստեր ի հայտ կգան իր անձի և գործունեության հետ կապված…
Արթուր Եպիսկոպոսյանի էջից: