Դիանա Ղուլյանը հմայում է ոչ թե հայի աչքերով, այլ լեզվով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դիանա Ղուլյանը հմայում է ոչ թե հայի աչքերով, այլ լեզվով

Հեռուստահաղորդավարուհին առանց շփոթվելու ու դադար տալու շուտասելուկներ է ասում և զարմացնում իր արագախոսությամբ։

Մեծահասակներն ու երեխաները սիրում են շուտասելուկներ կրկնել ոչ միայն առոգանությունը լավացնելու, այլև զվարճանալու համար։ Մեդիամանկավարժ Դիանա Ղուլյանն իր հմտություններով ավելի շատ զարմացնում է մարդկանց։

Նա իրար հետևից շուտասելուկներ է ասում` գրեթե առանց շփոթվելու ու կանգ առնելու։ YouТube-ում հրապարակված այս տեսանյութի տակ մեկը գրել է. «Այդպես սատանային էլ բնից կհանես»։

Իզուր չէ, որ անձամբ Դիանա Ղուլյանն ասում է` իր այցեքարտը ոչ թե աչքերն են, այլ լեզուն։

armeniasputnik.am