Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց մի խումբ քաղաքացիների
Advertisement 1000 x 90

Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց մի խումբ քաղաքացիների

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին: Շարքային կազմի պարտադիր զինծառայության տարկետում տրվեց բակալավրի կրթական ծրագրով, մագիստրատուրայի կրթական ծրագրով, ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող 16 անձանց, որոնք ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ են ստացել դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում: Նրանք տարկետում են ստացել 1-4 տարի ժամկետով՝ մինչև ուսման ավարտը:

Սպորտի ոլորտում նշանակալի նվաճումների համար տարկետում տրվեց բասկետբոլի Հայաստանի  ազգային հավաքական թիմի 6 անդամի:

Մշակույթի ոլորտում նշանակալի նվաճումների համար մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց մեկ անձի: