Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությունը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ պայմանավորված չէ Փաշինյան-Տեր Պետրոսյան հարաբերությունների հետ։
Ըստ նրա՝ Կարապետյանը գոնե վերջին 1 ամսում հավուր պատշաճի չի կատարել իր աշխատանքը. «Նա պրավալ է տվել ամեն ինչ, սկսած «Թայմս»-ի գովազդային հավելվածի նյութից, վերջացրած Դիանա Հարությունյանի գրած ֆեյք լուրը Իրան հասնելով։ Ամանորի ուղերձի ժամանակ ելույթը չի խմբագրվել, ինչ ասես եղել է վերջին ամսվա ընթացքում։ Ինձ համար ազատումը լրիվ հասկանալի է, ես էլ լինեի կհանեի»,- ասաց Կ.Քոչարյանը։
Դառնալով Նիկոլ Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան հարաբերություններին՝ Կ.Քոչարյանը նշեց. «Երբեմնի վատ կամ երբեմնի լավ, նույն քաղաքական գծի մեջ գտնվող քաղաքական գործիչների ջրերը, երբ մի առվով չեն հոսում կամ դհոլ ու եսիմինչ են ասում, ու հետո նույն ցուցակով գնում են ընտրությունների, դա նորություն չէ ո՛չ Հայաստանում, ո՛չ որևէ այլ տեղ»։