Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրահանգով ստեղծված արշավախումբը Դալմայի այգիների տարածքում հայտնաբերել է 19-րդ դարի հուշարձանախումբ և մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ։ Այս մասին ասված է հասարակական կառույցների` նախարարին ուղղված նամակի պատասխանում
Նամակում նշվում է, որ Դալմայի այգիների տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան և մեկ մառան:
ՀԿ–ները նամակը հրապարակել են սոցիալական կայքերում։ Այն արդեն լայն տարածում է գտել օգտատերերի շրջանում։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ստեղծված արշավախումբը 2019թ. նոյեմբերի 18-21-ը հետազոտություն էր իրականացրել Դալմայի այգիների տարածքում:
Ու թեև արշավախումբը հաստատել էր Դալմայի այգիներում պատմամշակութային արժեքների առկայության մասին տեղեկությունները, բայց տարածքի կառուցապատման աշխատանքները նույն թափով շարունակվում են։