Մինչ արքայազն Հարրին հարթում է ընտանեկան կոնֆլիկտները, նրա կինը` Մեգան Մարքլը, շարունակվում իր արձակուրդն անցկացնել Կանադայում։ Պապարացիները նախկին դերասանուհուն Վանկուվերում «բռնեցրել են» օդանավ նստելիս։
Երկրպագուները քննարկում են Մարքլի նոր, «հասարակ մահկանացուի» կերպարը։ Վանկուվերում արված լուսանկարները ծիծաղեցրել են համացանցի օգտատերերին։
https://www.instagram.com/p/B7UZQ95npnQ/?utm_source=ig_embed
Լուսանկարներում երևում է, որ Մարքլը լավ պատրաստվել է թռիչքին. նա խակի գույնի բաճկոն, հասարակ ջինս ու երկարաճիտ կոշիկ է հագել:
https://www.instagram.com/p/B7UU3IDn2q1/?utm_source=ig_embed
Երկրպագուներից շատերը կարծում են, որ թագավորական նրբագեղությունից ոչինչ չի մնացել, ու Մարքլը «հասարակ մահկանացուի» տեսք է ստացել։
«Աստված իմ, վերադարձեք Մեգանի ոճաբանին»,- գրել է բաժանորդներից մեկը։Սակայն երկրպագուների մի մասն ուշադրություն է դարձրել ոչ թե Մարքլի հագուկապին, այլ ժպիտին։ Հենց այն ժպիտին, որին սիրահարվել է արքայազն Հարրին։