
Այսօր երեկոյան, ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։
Այժմ ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում։ Համայնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցում են նաև ենթակապալառու ընկերությունները։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում վարորդների երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։