ԱԺ պատգամավորների խախտումների համար մենք ենք վճարելու. բալային համակարգը նրանց չի վերաբերում. Գևորգ Գրիգորյան. news.am
Advertisement 1000 x 90

ԱԺ պատգամավորների խախտումների համար մենք ենք վճարելու. բալային համակարգը նրանց չի վերաբերում. Գևորգ Գրիգորյան. news.am

ԱԺ պատգամավորների խախտումների համար մենք ենք վճարելու. բալային համակարգը նրանց չի վերաբերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դերասայն Գեւորգ Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյոք մարդիկ տեղյակ են, որ ԱԺ պատգամավորները, ովքեր բալային համակարգի համար քվեարկել են, անձեռնամխելի են այդ իսկ օրենքի առաջ։ Նրանց հատկացված պետական համարանիշերը պատկանում են ազգային ժողովին, եւ ՃՈ չգիտի թե կոնկրետ որ համարը ումն է։ Նրանց խախտումները ուղարկվում են ազգային ժողով, որտեղ իր հերթին պետբյուջեից վճարվում են բայց նորից եմ ասում՝ բալերից,նրանք չեն զրկվելու, դա մեզ համար է միայն։

Այդ օրենքը չի տարածվում նաեւ ոստիկանության աշխատակիցների վրա։ Գործող սիստեմը նույնն է, նրանց տուգանքները գնում են ՆԳՆ։ Այսինքն Հայաստանում տուգանողը ինքը չի տուգանվում եւ չի մտնում բալային համակարգի մեջ, ինչպես նաեւ չեն տուգանվելու ռուսական համարներով մեքենաները։ Սա մի օրենք է, որը վերաբերվում է միայն մեր նման հասարակ մարդկանց, ինչքանով է դա արդար, ինչու են բարեփոխումները միտված հարվածելու, առանց այդ էլ հալածված մարդկանց։

Ուզում են բացի ճանապարհներից նաեւ տնե՞րը բեռնաթափվեն։Այս չմտածված, ոչ տրամաբանական բալային համակարգը 3 բանի է բերելու, գործազրկության թվի աճին 50.000 – 60.0000 ամենաքիչը, հանցաքործությունների թվի աճին եւ արտագախթի։ Իսկ նորին մեծություն ընտրյալները կլինեն անձեռնամխելի, կուշտ, տաք եւ պարգեւավճարված, ո՞ր արժանիքի համար ԱԱԾ-ն գիտի:

news.am