
Նիկ ու Ջո Ջոնասները զարմացրել են իրենց երկրպագուներին. պարզվում է՝ նրանք «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի մեծ երկրապագուներն են։
Տղաները վերստեղծել են Քիմ եւ Քլոե Քարդաշյանների մասնակցությամբ՝ 4 տարվա վաղեմության կուլտային տեսարանն ամենարիկյան իրապատում-շոուից եւ կարճ հոլովակ հրապարակել Instagram-ում։
https://www.instagram.com/p/B7SBgM5h6dL/?utm_source=ig_embed
«Պետք չէ կոպիտ լինել»,- հոլավակը մակագրել է Ջո Ջանսը՝ մեջբերելով շոուի գլխավոր աստղի՝ Քիմ Քարդաշյանի խոսքերը։
Եղբոր արտահայտիչ խաղի պատճառով Նիքը նույնիսկ ձեռքից գցել է սմարթֆոնը՝ երկրպագուներին ստիպելով անհանգստանալ թանկարժեք գադջեթի ճակատագրի համար։
https://www.instagram.com/p/B7UUNzkhZUE/?utm_source=ig_embed
Ի դեպ, Քարդաշյան քույրերը հիացել են Նիքի ու Ջոի կատակից։ «Ճիշտ նշանակետին»,- տեսանյութը մեկնաբանել է Քլոեն։ «Աստված իմ։ Սիրում եմ ձեզ, տղաներ»,- հավելել է Քիմը՝ հոլովակը վերահրապարակելով Twitter-ի իր էջում։