Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման, 2019 թվականի դեկտեմբերի 30-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների հավաքագրումը, մինչև գործընթացը կարգավորող իրավական ակտերի նախագծերի ընդունումը և ուժի մեջ մտնելը:
«Խնդրում ենք հետևել Ծառայության պաշտոնական կայքի, Ծառայության սոցիալական ցանցի (Facebook) պաշտոնական էջի, ինչպես նաև զանգվածային լրատվական աղբյուրների միջոցով տարածվող հաղորդագրություններին, աշխատանքային գրքույկների թվայնացման հետագա ընթացքին իրազեկ լինելու համար»,- նշվում է հայտարարության մեջ: