Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 96,5 տոկոսը երեխաներ են. Ո՞ր դեպքում է պետք անհանգստանալ
Advertisement 1000 x 90

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 96,5 տոկոսը երեխաներ են. Ո՞ր դեպքում է պետք անհանգստանալ

Ամանորյա տոներից հետո սուր շնչառական վարակներով հոսպիտալացված պացիենտների 96,5 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են: Այս մասին լրագրոներին պատմել է մանկաբույժ Մարի Դարակչյանը։

Քանի որ երեխաների օրգանիզմը ավելի ընկալունակ է գրիպի և ՍՇՎ-ի հարուցիչների նկատմամբ, նրանք ավելի հեշտ են վարակվում, քան մեծահասակները, ավելին, բարդությունների առաջացման ռիսկը երեխաների մոտ ավելի բարձր է։

Մասնագետի խոսքով՝ անհանգստանալ պետք է, եթե ՍՇՎ-ով հիվանդ երեխան դուրս չի գալիս կոնտակտի, ոչ սովորական վարքագիծ է դրսևորում, հրաժարվում է սննդից, 7 օր շարունակ ունենում է 39-ից բարձր ջերմություն, որը դժվարությամբ է իջնում:

Մանկաբույժի խոսքով՝ սուր շնչառական վարակների կանխարգելման համար առաջին հերթին պետք է օդափոխել տարածքը, հիվանդության դեպքում երեխային չտանել դպրոց, մանկապարտեզ, իսկ վերը նշված անհանգստացնող նշանները նկատելուց հետո անմիջապես դիմել հիվանդանոց, շտապ օգնություն կամ պոլիկլինիկա:

Մասնագետը հորդորում է տնային պայմաններում երեխային տալ շատ հեղուկներ ու առանց բժշկի հետ խորհրդակցելու չտալ դեղորայք, հատկապես` հակաբիոտիկներ, քանի որ դրանք գրիպի դեպքում չեն օգնում:

Մարի Դարակչյանը կրկին հիշեցրեց հակագրիպային պատվաստումների մասին` որը կատարվում է պոլիկլինիկաներում անվճար, և կարող է կանխարգելել գրիպի վարակումը: Այն նախատեսված է A և B տեսակի գրիպների դեմ, կատավում է ռիսկային խմբերի շրջանում` 0-6 տարեկան երեխաներ, հղիներ, 60-ից բարձր տարիք ունեցողներ, ինչպես նաև կարող են ստանալ բոլոր այն անհատները, որոնք պարզապես ցանկություն կհայտնեն պատվաստվելու:

med.mews.am