Իմ խորին համոզմամբ՝ ՍԴ-ն բնականոն հունով աշխատում է, և ՍԴ միակ ճգնաժամը ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Գործադիր և օրենսդիր թևերն ամեն գնով ցանկանում են ներազդել ՍԴ-ի վրա, որը ներառված է իշխանության մեկ այլ թևի՝ դատական իշխանության մեջ. սա սահմանադրական կարգի համար մեծ սպառնալիք է»,-ասաց նա:
Անդրադառնալով ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի անցնելու օրենքին՝ փաստաբանն ասաց, որ այն կարծես՝ ՍԴ-ի շուրջ աղմուկը խորացնելու նպատակ ունի:
«Իշխանություն ասում է, որ ՍԴ-ն չունի վստահություն, իսկ կոնկրետ ո՞վ չունի այդ վստահությունը. սա շատ կարևոր հարց է: Դժվար է գտնել մի անկաշկանդ, անաչառ փաստաբանի, որը ՍԴ-ի նկատմամբ չունի վստահություն: Վստահության պակաս ունեն իշխանությունները, իսկ դրա պատճառը պետությունում կատարվող իրավաքաղաքական որոշակի զարգացումներն են: Նախ՝ կան իրենց համար մի շարք օրակարգային փաստաթղթեր, որոնց ստորագրումը կապված է բացառապես ՍԴ-ի հետ: Օրինակ՝ կառավարությունն ունի Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հանձնառություն, իսկ այդ ճանապարհին ՍԴ-ն լրջագույն խոչընդոտ է, և իմ կարծիքով՝ ՍԴ-ն թույլ չի տալու վավերացնել կոնվենցիան»,-ասաց Կոչուբաևը…
Ամբողջությամբ՝ tert.am