Պետության ծաղրը. 1 900.000 դոլլար ԱԺ կազմին և 4.230 դրամ սահման պահող զինծառայողին
Advertisement 1000 x 90

Պետության ծաղրը. 1 900.000 դոլլար ԱԺ կազմին և 4.230 դրամ սահման պահող զինծառայողին

Այսօր առավոտյան լրատվամիջոցներից մեկում տեղ էր գտել այսպիսի մի հոդված ՝ «ԱԺ-ում 1 միլիոն 9 հարյուր հազար դոլարի պարգևավճար են բաժանել. 10 ամսում 14 անգամ պարգևատրվել են»:

Վերոնշյալ հոդվածի ճշմարտացիությունը հաստատվել էր նաև ԱԺ աշխատակազմի կողմից:

Թվերն ինքնին աստղաբաշխական «չեն», եթե հաշվի առնենք այն փաստը, թե որքան աշխատող կա ԱԺ կազմում և այն, որ նրանց տրվող պարգևավճարները իհարկե սովորական «մահկանացուների» պարգևավճարներից բարձր է (շատ բարձր է):

Հարկ է նշել, որ այդ սովորական «մահկանացուների» մեջ մտնում են նաև իրենց կյանքը վտանգելով պետությանը ծառայող, հայրենիքի սահմաններն անառիկ պահող պայմանագրային զինծառայողները, ովքեր որպես պարգևավճար այս տարի ստացել են 4.230 դրամ գումար:

Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր սեփական երկրի, հողի ու զինվորի նկատմամբ:

Ազնիվ գտնվելով պետք է նշենք նաև, որ անցած տարիներին այս պարգևավճարները կազմում էին 40.000-60.000 դրամ :

Սա նոր Հայաստանն է …

Այստեղ զինծառայողին երկիր և ընտանիք պահելու համար վճարում են 4.230 դրամ …

Արամ Սահակյան

past.am



Նման նյութեր