
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարևորում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին ճիշտ գնահատական տալը՝ նշելով, որ այդպես կարող են կանխվել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունները:
Այս մասին Միրզոյանը հայտնեց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում: