
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 25-ամյա Անի Ասատրյանը հունվարի 17-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 21.30-ին, Դարբաս բնակավայրի «Մասրենի» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերվել է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նրան հայտնաբերելու մասին հայտնվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: