Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում նաև հայերի անուններ կան
Advertisement 1000 x 90

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում նաև հայերի անուններ կան

Այս տարի Forbes–ի ցուցակում փոխվել է առաջին հորիզոնականը։ Աշխարհի ամենահարուստների ցանկն այս անգամ գլխավորել է Louis Vuitton, Christian Dior և Givenchy ապրանքանիշների ղեկավար Բեռնար Առնոն։ 116,5 մլրդ դոլար կարողությամբ ֆրանսիացի գործարարը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը` առաջ անցնելով Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսին, որի կարողությունը կազմել է 115,6 մլրդ ԱՄՆ դոլար։

Առնոն նախկինում էլ էր փոխարինել Բեզոսին ամենահարուստ մարդկանց ցանկի առաջին հորիզոնականում. դա 2019 թվականի դեկտեմբերին էր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2019 թվականի արդյունքներով` Առնոյի կարողությունն աճել է շատ ավելի, քան մյուս միլիարդատերերինը։ Մեկ տարվա ընթացքում նա հարստացել է 36,5 մլրդ ԱՄՆ դոլարով։

Երրորդ հորիզոնականում Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսն է` 110,6 մլրդ ԱՄՆ դոլարով, 4-րդում` ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետը` 90,6 մլրդ ԱՄՆ դոլարով։ Ամենահարուստների հնգյակը եզրափակել է Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` 82,2 մլրդ ԱՄՆ դոլարով։

Ընդհանուր ցանկում 1299 անուն է ընդգրկված։ Նրանց թվում նաև հայեր կան` գործարար Սամվել Կարապետյանը` 4,3 մլրդ ԱՄՆ դոլարով, հայազգի գործարար, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին–Հարությունյանը` 3,4 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ, և գործարար, բարեգործ Էդուարդո Էռնեկյանը` 1,5 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ։

armeniasputnik.am