«…Տիրում է եղբայրության, բարեկամության և խաղաղության մթնոլորտ…»
Advertisement 1000 x 90

«…Տիրում է եղբայրության, բարեկամության և խաղաղության մթնոլորտ…»

Քաղաքագլուխն ավարտեց իր ճառը և վարձատրվեց բուռն ծափահարությամբ։ Նրանից հետո շատերը խոսեցին, ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի նախագահը։ Նա ազգությամբ թաթար էր ու մահմեդական։ Սկզբում խոսեց ռուսերեն, ապա անցավ իր մայրենի լեզվին՝ թուրքերենին։

Ակնհայտ էր, որ նա լավ խոսեց, քանի որ արժանացավ ջերմ ծափահարության։ Դարձյալ մնում էի զարմացած, որ թուրքերն այստեղ այդչափ լավ են ընդունվում։ Չէ որ նախկինում Ադրբեջանի թաթարները նույնպես հայերի ոխակալ թշնամիներն էին և դեռ շատ չի անցել այն ժամանակներից, երբ նրանք Բաքվում կազմակերպեցին հայկական ջարդեր։ Սակայն այժմ տիրում է եղբայրության, բարեկամության և խաղաղության մթնոլորտ։

Ֆրիտյոֆ Նանսեն, 1925 թ, Երևան «Խաբված Ժողովուրդ» գրքից

Կատար Թասլակյանի ֆեյսբուքյան էջից: