«Ներել կարողանում են միայն ուժեղները. թույլերը ներել չգիտեն». Մահաթմա Գանդիի 25 մտքերը, որոնք ունակ են փոխելու յուրաքանչյուր կարդացողի կյանքը
Advertisement 1000 x 90

«Ներել կարողանում են միայն ուժեղները. թույլերը ներել չգիտեն». Մահաթմա Գանդիի 25 մտքերը, որոնք ունակ են փոխելու յուրաքանչյուր կարդացողի կյանքը

Բոլոր ժամանակների ոգեշնչման աղբյուր Մահաթմա Գանդին կարողացել է փոխել շատերի կյանքն ու մտածողությունը։ Նրա մտքերը մինչ օրս ցիտվում են հազարավոր մարդկանց կողմից։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ նրա 25 ամենահայտնի մտքերին, որոնք ունակ են փոխելու աշխարհը։

Ներել կարողանում են միայն ուժեղները. թույլերը ներել չգիտեն։

2. Հարուստները պետք է պարզ ապրեն, որպեսզի աղքատները գոնե կարողանան գոյատևել։

3. Ես վստահորեն հավատում եմ, որ աշխարհը հիմնված է սիրո վրա։

4. Հավատալ, որ սեռական հարաբերությունը հացի ու քնի պես անհրաժեշտություն է, կարծում եմ, մեծագույն մոլորություն է։

5. Սերը երբեք չի պահանջում, այն միշտ տալիս է։ Սերը միշտ տառապում է, ու այն երբեք չի ըմբոստանում կամ բողոքում։

6. Մարդուն քննադատելու իրավունք ունի միայն նա, ով ապացուցել է, որ նրան շատ է սիրում։

7. Յուրաքանչյուր կրթություն առանց հոգին մարզելու կարող է լրիվ անիմաստ լինել։

8. Մարդու գոռոցը երբեք չի հասնի այնտեղ, որտեղ կարողանում է հասնել նրա խղճի կամաց շշնջոցը։

9. Իսկական գեղեցկությունը մաքուր սիրտ ունենալու մեջ է։

10. Քո փորձի 1 գրամն ավելի թանկ է, քան ուրիշների խորհուրդների 1000 կիլոգրամը։

11. Կինն ամուսնու ստրուկը չէ, այլ նրա հավատարիմ ընկերն ու ուղեկիցը։ Տղամարդու նման կինը ևս կարող է գնալ իր սեփական ճանապարհով։

12. Այնտեղ, ուր կամք չկա, չկա նաև սեր։

13. Երջանկությունն այն է, երբ քո խոսքերն ու քո գործերը համընկնում են իրար։

14. Երբ մարդը սովորի վերահսկել սեփական կրքերը, կկարողանա մոռանալ, թե ինչ է նշանակում հիասթափությունը։

15. Սերն ու ճշմարտությունը նույն մեդալի տարբեր երեսներն են։

16. Կյանքն այնտեղ է միայն, որտեղ կա սեր։

17. «Ակն ընդ ական» սկզբունքն ամբողջ աշխարհին կույր կդարձնի։

18. Մարդն իր սեփական մտքերի արդյունքն է. ինչ նա մտածում է, այն էլ դառնում է ապագայում։

19. Երբեք չեմ հասկացել՝ ինչպե՞ս կարող է մարդը հարգել ինքն իրեն, եթե նվաստացնում է իր նմաններին։

20. Եթե դու ապագայում փոփոխություն ես ուզում, ինքդ դարձի՛ր այդ փոփոխությունը։

21. Եթե մեկի համար ինչ-որ բան հնարավոր է, ուրեմն՝ այն հնարավոր է նաև շատերի համար։

22. Հաղթահարեք ատելությունը սիրով, սխալը՝ ճշմարտությամբ ու բռնությունը՝ համբերությամբ։

23. Ես միայն մի բռնակալ եմ ճանաչում. դա ներքին խղճի ձայնն է։

24. Աշխարհը բավականին մեծ է յուրաքանչյուր մարդու պահանջմունքները բավարարելու համար, բայց և չափազանց փոքր՝ մարդու ագահությունը բավարարելու համար։

25. Սկզբում նրանք քեզ անտեսում են, հետո ծիծաղում են քո վրա, հետո նրանք պայքարում են քո դեմ, որից հետո դու հաղթում ես:

positiveblog.am