Վերջապես, եկեք հասկանանք մեկ պարզ բան:
Փաշինյանը պետություն կամ կառավարման համակարգ չի մարմնավորում առավել ևս ղեկավարում, որովհետև նա ոչ միայն դա չի կարող, այլև մեծ հաշվով նա դա չի էլ ցանկանում:
Դե՛, եթե նա դա չի կարող, ապա նա անում է այն, ինչ կարող է «հանրահավաք-միտինգ», որտեղ երկիրը հրապարակն է, պետական համակարգը հարթակին կանգնածները, իսկ միտինգի զանգվածը ողջ հասարակությունը: Ակամայից բոլորս դարձել ենք մեծ և խառը միտինգի մասնակից կամ էլ հռետորի հետևից նրա կոչերը գոռացողներ: Այս մեծ միտինգն ունի իր զանգվածներին կառավարելու և մանիպուլացնելու տրամաբանությունը և գործող օրենքները: Գլխավոր հռետորն է մանիպուլյացնողը, կրքեր բորբոքողը և հանգստացնողը:
Մի՛ պահանջեք, միտինգ վարող հռետորից, պետականամետ լիդերի վարք ու իմաստնություն:
Այս միտինգը պետական մակարդակով կավարտվի այն ժամանակ, երբ հռետորի տեքստերն իմաստազուրկ դառնան, իսկ միտինգավորների բանակի շարքերը հիասթափության պատճառով նոսրանան: Սա պետք է լինի բնականոն գործընթաց, երբ հասարակությունը հիասթափվի՝ դառնալով դիմադրողական մոնիպուլյացիայի նկատմամբ: Միայն այդ ժամանակ կցրվի այս մղձավանջային մեծ միտինգը՝ իր մղձավանջային մասնակիցներով և հռետորներով:
Այն, որ մղձավանջը ավարտվում է և սկսել Է այլևս նոսրանալ «հանրահավաքի» շարքերը, գալիս է ապացուցելու այն հանգամանքը, որ ամենաակտուալ հարցը դարձել է «թե ինչ՞ կամ ով՞ է լինելու Փաշինյանից հետո»: Մտածեք հարգելի « հանրահավաքի» հռետորներ:
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: