Ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում կրկին տոն է. այս անգամ նրա կրտսեր որդու` Կարեն Կարապետյանի և Լիլիթ Մարկոսյանի ընտանիքում է երեխա ծնվել։ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել եղբոր հետ ու երջանիկ լուրի մասին հայտնել նաև հետևորդներին։
Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի ավագ որդին` Սարգիս Կարապետյանն ու նրա կինը` Սալոմե Կինցուրաշվիլին են դուստր ունեցել։
«Մտածում էիք` վե՞րջ։ Իհարկե ոչ։ Երեկ երեկոյան ևս մեկ հրաշալի աղջիկ է ծնվել մեր ընտանիքում։ Բարի գալուստ այս աշխարհ, կրտսեր Տաթևիկ։ Մենք այնքան ուրախ ենք քո ծննդյան առիթով»,- գրել է Տաթևիկ Կարապետյանը։