Կանադայում ձնաբուքը վերջին 20 տարվա ընթացքում նոր ռեկորդ է սահմանել՝ տեղացած ձյան բարձրությունը տեղ-տեղ հասնում է 3 մետրի: Այս մասին հայտնում է CBC News-ը:
Ուժեղ ձնաբուքը Նյուֆաուլենդ թերակղզու տասնյակ հազարավոր բնակիչների արգելափակել է իրենց տներում: Ձյան ռեկորդային մակարդակ է գրանցվել Գամբոյում, Տրեպասսիում, Սենտ-Ջոնսում, Պարադայզում եւ այլ քաղաքներում:
Ավալոն քաղաքի որոշ բնակիչներ ավելի քան 3 մետր բարձրությամբ ձյան տեղումների պատճառով արգելափակված են մնացել իրենց տներում: Քաղաքում արտակարգ դրություն է մտցվել, իսկ ձնամաքրման տեխնիկան անդադար աշխատում է:
@NatashaFatah our cars disappeared. #nlwx #snowmaggedon2020 #stormageddon2020 #nlstorm pic.twitter.com/XoWCjgSsCi
— Ashley Fitzpatrick (@ashleykf) January 18, 2020
https://twitter.com/hirider750/status/1218499667945754625?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1218499667945754625&ref_url=https%3A%2F%2Fwww.1in.am%2F2688534.html