Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կզրկվեն թագավորական տիտղոսներից
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կզրկվեն թագավորական տիտղոսներից

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, այլեւս չեն կարողանա օգտագործել իրենց թագավորական տիտղոսները և կդադարեն պետական միջոցներ ստանալ, ասված է Բուքինգեմյան պալատի հայտարարության մեջ:

Սասեքսի դուքսն ու դքսուհին նաև հայտարարել են, որ մտադիր են վերադարձնել 2,4 մլն ֆունտը, որը Մեծ Բրիտանիայի բյուջեից ծախսվել է Վինձորի իրենց տունը վերանորոգելու համար:

Բացի այդ, արքայազն Հարրին և Մեգանը չեն կարող լինել թագուհու պաշտոնական ներկայացուցիչները:

style.news.am