Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սուտ քարոզչության մասին…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 14-ին հայտարարել էր, որ «շեհիդների ընտանիքներին և ղարաբղյան պատերազմի հաշմանդամներին» անցած տարի (2019) տրամադրվել է 934 բնակարան:
Ինձ համար այս թիվը բավականին կասկածելի թվաց: Մի փոքր «էքսկուրսիա» արեցի համացանցում հասանելի տիրույթներով և պարզեցի հետևյալը.
2019թ. Սեպտեմբերի 19, ըստ «Ազերթաջ»-ի Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Վյուսալ Նասիրլին հայտարարել է , որ 2019թ.-ին պլանավորվել է վերոնշյալ խմբին հատկացնել 800 բնակարան: Այդ 800-ից սեպտեմբերի 19-ի դրությամբ հատկացվել է 174 բնակարան: Այս հայտարարությունը կատարվել է նմանատիպ բնակարանամուտի արարողության ժամանակ:
2019թ. Նոյեմբերի 13, ըստ «Նովոստի Ադրբեջան»-ի Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը շահագործման է հանձնել վերոնշյալ խմբի համար 12 բնակարան Գյանջայում և 20 բնակարան Շիրվանում: Պետք է նշեմ, որ բնակարանների հանձնման արարողությունները տեղի են ունենում լուսաբնման հսկայական ռեսուրսով: Նոյեմբերի 13-ի հայտարարության համաձայն արդեն հանձնվել է 246 բնակարան: Սակայն ոչ մի տեղ չկա ինֆորմացիա սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում բնակարանների հանձնման արարողությունների մասին, բացի նոյեմբերի 13-ի 32 բնակարանի մասին:
2019թ. Նոյեմբերի 20, ըստ «Թրենդ»-ի Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Վյուսալ Նասիրլին հայտարարել է, որ ևս 50 բնակարան է հատկացվել , այսպիսով բնակարան ստացածների թիվը հասնում է 347-ի:
2019թ. նոյեմբերի 22, ըստ «Թրենդ»-ի նույն նախարարությունը հայտարարել է, որ Ապշերոնի շրջանում շահառուներին է հանձնել 10 բնակարան, այդպիսով բնակարաններ ստացածների թիվը հասնելով 386-ի:
2019թ.-ի դեկտեմբերի 21-ին, ըստ «1news.az»-ի Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը հանձնել է բնակարանների բանալիները վերոնշյալ խմբին: Սակայն չի հայտնվում որևէ թիվ, բայց ասյտեղ նշվում է, որ 2019թ.-ին նախատեսած 934 բնակարանից շատերի բանալիներն արդեն հանձնվել է շահառուներին (ուշադրություն, ոչ մի թիվ չի հայտնվում):
2019թ. դեկտեմբերի 26, ըստ «Հաքքին.ազ»-ի ԱՍ նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ այդ օրը 36 շահառու ստացել են բնակարանների բանալիներ Մամեդլի և Ապշերոնի շրջաններում: Այստեղ ևս նշվում է, որ 2019թ.-ին նախատեսված 934 բնակարաններից շատերն արդեն բաժանվել են, սակայն կրկին թիվ չի նշվում, թե որքան:
Սա վերջին ինֆորմացիան է բնակարաններ տրամադրելու մասին, սակայն Ալիևը, հավատարիմ մնալով սեփական հասարակությանը մոլորեցնելու իր տաղանդով, 2020թ.-ի հունվարի 14-ին հայտարարում է, որ 2019թ.-ին վեորնշյալ խմբին հատկացրել են 934 բնակարան:
Այն, որ այդ թիվը մի քանի անգամ ուռճացված է, դա փաստ է, սակայն մի կարևոր հանգմանք ևս այստեղ ի հայտ եկավ: ԱՍ փոխնախարարը սեպտեմբերի 19-ի իր հայտարարությամբ փաստում է, որ պետությունը 2019-ին պլանավորել է 800 բնակարան, սակայն մի որոշ ժամանակ անց այլևս չենք հանդիպում այդ 800 թվին, փոխարենը անընդհատ հանդիպում ենք 934 թվին, որն էլ ուղեկցվում է միշտ շեշտելով, որ 2018թ.-ի համեմատ բնակարաններ ստացողների թիվը 626-ով ավելացել է:
Ահա այսպիսի սուտ քարոզչությամբ է սեփական հասարակությանը կերակրում ալիևյան բռնապետ ընտանիքը…»:
Սուտ քարոզչության մասին…Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 14-ին հայտարարել էր, որ «շեհիդների ընտանիքներին և…
Gepostet von Կարեն Հովհաննիսյան am Sonntag, 19. Januar 2020