Մտահոգիչ է աղջիկների մասնակցության քանակը դահուկավազքի առաջնությանը. Գագիկ Սարգսյան
Advertisement 1000 x 90

Մտահոգիչ է աղջիկների մասնակցության քանակը դահուկավազքի առաջնությանը. Գագիկ Սարգսյան

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան մտահոգիչ է համարում Հայաստանի առաջնությանն աղջիկների մասնակցության քանակը:

«Առաջնության արդյունքները բավարար են, սակայն աղջիկների մասնակցության քանակը մտահոգության տեղիք են տալիս: Երկրորդ խնդիրը մարզիկների վարպետության մակարդակն է և երրորդը` մասնակցության աշխարհագրությունը: Նշում ենք, որ կան այդ խնդիրները և հենց վաղվանից աշխատելու ենք դրանց լուծման ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով` հերթական անգամ իրենց բարձր կարգը ցույց տվեցին Աշոցքի մարզիկները: «Ձյան սակավության պայմաններում դժվարություններ կային նաև մարզումների համար»,-շեշտեց Սարգսյանը:

Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլին, որն անցկացվում էր Աշոցքում, մասնակցում էին մոտ 30 մարզիկներ: