Ինդոնեզիայի Սումատրա կղզում առնվազն ինը մարդ Է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել կախովի կամրջի փլվելու հետևանքով:
Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
Ինչպես նշում Է գործակալությունը, հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, որոնք հունվարի 19-ին տեղական ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին) կամրջի փլուզում են հրահրել Բենկուլու նահանգում:
«Մենք հայտնաբերել ենք կամրջի փլուզման ինը զոհի»,- հայտարարել Է նահանգի որոնողա-փրկարարական վարչության ղեկավար Աբդուլ Մալիքը: Նա հավելել Է, որ ևս մեկ մարդ անհայտ կորած Է համարվում:
Որոնումներին մասնակցել են 100-ից ավելի փրկարարներ, զինվորներ, ոստիկաններ, Տարերային աղետների հակազդման ազգային գործակալության աշխատակիցներ ու կամավորներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: