Ավստրալիայի հարավ-արևելքում փոթորկից հետո գոլֆի գնդակի չափի կարկուտ է տեղացել
Advertisement 1000 x 90

Ավստրալիայի հարավ-արևելքում փոթորկից հետո գոլֆի գնդակի չափի կարկուտ է տեղացել

Ավստրալիայի հարավ-արևելքի առանձին շրջաններում սաստիկ կարկուտ Է տեղացել: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել Է 7News ավստրալական հեռուստաալիքը:

Գոլֆի գնդակի չափի կարկուտը Նոր Հարավային Ուելսի նահանգում և Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքում ջարդել Է ավտոմեքենաների ապակիները և կոտրել ճառերի ճյուղերը: Անբարենպաստ եղանակը, մասնավորապես, վնաս Է հասցրել Կանբերային և այլ խոշոր քաղաքների:

Ավստրալիայի արտակարգ ծառայությունները մեկ օրում ստացել են ավելի քան 1,5 հազար կանչ, որոնցից մոտավորապես հազարը կապված են եղել տարերքի մոլեգնելու պատճառով շենքերի վնասվելու հետ:

Դրանից ժամեր առաջ Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնել Է ավազամրրիկը: Ավազի և փոշու քուլաները հասել են տասըհարկանի շենքի բարձրության: Փոթորկի ժամանակ քամու պոռթկումների արագությունը հասել Է ժամում 100 կիլոմետրի:

Մինչդեռ, Վիկտորիա, Հարավային Ավստրալիա, Տասմանիա նահանգներում և Նոր Հարավային Ուելսի հարավային մասերում շարունակում են մոլեգնել բնական հրդեհները, որոնք արդեն զգալի վնաս են հասցրել: Ավստրալիայի պաշտոնական անձինք BBC News-ին հայտարարել են, որ անտառային հրդեհների սեզոնը կշարունակվի դեռ երկար ամիսներ:

2019 թվականի սեպտեմբերից Ավստրալիայում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել Է առնվազն 30 մարդ, ավերվել են 2 հազարից ավելի տնային տնտեսություններ: Կրակը ոչնչացրել Է շուրջ 10 մլն հեկտար անտառ: Զոհվել են հսկայական քանակությամբ կենդանիներ, այդ թվում՝ կոալաներ ու կենգուրուներ: